Marca. «Ռեալը» դիտարկում է հաջորդ ամառ Կիլիան Մբապպեի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է հաջորդ ամառ Կիլիան Մբապպեի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Փարիզյան ակումբն ակնկալում է համաձայնության գալ հարձակվողի հետ՝ նոր պայմանագիր կնքելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն 9 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։

Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 180 միլիոն եվրո։