Կառլոս Սոլերը մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։

Ղեկավար Լուիս Էնրիկեն հազվադեպ է վստահում իր հայրենակցին տեղ մեկնարկային կազմում, իսկ ակումբը մտածում է կիսապաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելու մասին։

Ինչպես հայտնում է Le Parisien-ը, Սոլերի գլխավոր հավակնորդը «Վալենսիան» է, որի կազմում 26-ամյա իսպանացին խաղացել է կարիերայի հենց սկզբից մինչև Փարիզ տեղափոխվելը։ «Չղջիկները» կարող են մրցել անգլիական «Ասթոն Վիլայի» և «Բրայթոնի» հետ, որոնք նույնպես հետևում են խաղացողին։

Նշենք, որ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ՊՍԺ-ի վեց հանդիպման։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո։