Սերու Գիրասսին ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասսին ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։

Աշնանային առաջին ամսվա չորս հանդիպումներում գվինեացի ֆուտբոլիստը 7 գոլ է խփել և կատարել է 1 գոլային փոխանցում:

Ընդհանուր առմամբ, Բունդեսլիգայի յոթ հանդիպումներում Սերու Գիրասին 13 գոլ է խփել և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Շտուտգարտը» 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ մեկ միավորով զիջելով Լևերկուզենի «Բայերին»: