Վինիսիուս Ժունիոր. «Շուտափույթ ապաքինում, ես սիրում եմ քեզ, Նեյմար»

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը աջակցության խոսքեր է հայտնել Բրազիլիայի թիմակից և «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարին, ով վերջերս լուրջ վնասվածք էր ստացել։

«Շուտափույթ ապաքինում: Ես սիրում եմ քեզ, Նեյմար», – գրել է Վինիսիուսը իր սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուրուգվայի հետ խաղում (0:2) ստացած վնասվածքի պատճառով 31-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականին այլեւս չի խաղա։

Հաստատվել է, որ բրազիլացին ունի խաչաձև կապանների վնասվածք և ծնկի մենիսկի պատռվածք, նա կենթարկվի վիրահատության, իսկ հետո երկարատև բուժման ծրագիր: