Էդուարդ Սպերցյանի խաղընկեր. «Նա շատ լավ կխաղար «Պորտուում» կամ «Բրագայում»»

«Կրասնոդարի» պաշտպան Վիտոր Տորմենան կարծիք է հայտնել, որ «ցլերի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ի վիճակի է հանդես գալ պորտուգալական ուժեղագույն ակումբներում՝ «Պորտուում» և «Բենֆիկայում»։

«Սպերցյանը լավ կխաղար «Պորտուում» կամ «Բենֆիկայում», և այնտեղից նա կարող էր էլ ավելի բարձրանալ: Հավատում եմ, որ նա շուտով կկարողանա հայտնվել թոփ-ակումբում»,- Տորմենայի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։

Հիշեցնենք, որ մինչ Կրասնոդարը Տորմենը հանդես է եկել պորտուգալական «Բրագայում»։