Մոհամեդ Սալահը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել օգնել Գազայի բնակչությանը

«Լիվերպուլի» և Եգիպտոսի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել օգնել Գազայի բնակչությանը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին:

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ առնվազն 4000 մարդ է զոհվել Գազայի հատվածում այս ամսվա սկզբին մարտերի սկսվելուց ի վեր, ևս մի քանիսը վիրավորվել են: ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է մոտ 1300 իսրայելցի։

Սալահը սոցիալական ցանցերում էմոցիոնալ տեսաուղերձ է հրապարակել այն բանից հետո, երբ Իսրայելը արգելափակել է Գազայի հիմնական մատակարարումները:

«Միշտ չէ, որ հեշտ է նման ժամանակներում բարձրաձայնե։  Չափազանց շատ բռնություն և դաժանություն կար: Սարսափելի է դիտել վերջին շաբաթների էսկալացիան: Բոլոր կյանքերը սուրբ են և պետք է պաշտպանված լինեն: Սա պետք է դադարեցնել:

Ընտանիքները քանդվում ենձ Այժմ պարզ է, որ մարդասիրական օգնությունը պետք է անհապաղ հասցվի Գազա։ Այնտեղ մարդիկ սարսափելի վիճակում են։ Երեկ երեկոյան հիվանդանոցում տեսարանները սահմռկեցուցիչ էին։

Գազայի բնակիչները շտապ սննդի, ջրի և դեղորայքի կարիք ունեն. Ես կոչ եմ անում համաշխարհային առաջնորդներին կանխել անմեղ հոգիների հետագա սպանությունը։ Մարդկությունը պետք է հաղթի»:

Մոհամեդ Սալահի տեսաուղերձը՝ ստորև։