Լերոյ Սանեն «Բավարիայի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել

«Բավարիայի» երկրպագուներն ընտրել են ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստին։

Մրցանակը ստացել է եզրային հարձակվող Լերոյ Սանեն: Քվեարկության արդյունքներով՝ Սանեն (39% ձայն) առաջ է անցել Մատիս Թելից (23%) և Հարի Քեյնից (13%)։

Սեպտեմբերին Սանեն Բունդեսլիգայում անցկացրել է 4 հանդիպում, իսկ Չեմպիոնների Լիգայում՝ 1՝ դառնալով 4 գոլի հեղինակ։