Արդա Գյուլեր. «Նոյեմբերին կվերադառնամ ու ցույց կտամ իմ իրական խաղը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին.

«Ես քրտնաջան աշխատում եմ, ցանկանում եմ մարզավիճակ ձեռք բերել և ավելի ուժեղ վերադառնալ:

Նոյեմբերին կվերադառնամ ու ցույց կտամ իմ իրական խաղը»,- X սոցիալական ցանցում Գյուլերի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։