Գավի․ «Ցանկանում եմ ողջ թիմին շնորհավորել»

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին մեկնաբանել է Նորվեգիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը Եվրո-2024-ի ընտրական խաղում։ Խաղը կայացավ Օսլոյում և ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։

«Ես գոհ եմ այս արդյունքներից: Մենք լավ խաղացինք, և մեր աշխատանքը արդյունք տվեց։ Ցանկանում եմ ողջ թիմին շնորհավորել Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ։ Հեշտ չէր Նորվեգիային հյուրընկալվելիս հաղթելը, այս թիմը լավ ֆուտբոլ է խաղում»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Իսպանիան 6 տուրից հետո գլխավորեց A խումբը՝ վաստակած 15 միավորով և գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ առաջ անցավ Շոտլանդիայից։