Ֆլորիան Վիրցը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա գերմանացու ձեռքբերման համար առաջարկ են անում «Բավարիան» և «Բարսելոնան»։

Այս մրցաշրջանում Վիրցը անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։