Ժոաու Ֆելիշը ակնարկել է, որ ցանկանում է մնալ «Բարսելոնայում»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», հայտնել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում։

«Ինչպես տեսնում եք, ես երջանիկ եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ: Ես ինձ լավ եմ զգում և հիանալի ժամանակ եմ անցկացնում»,- Ֆելիշի խոսքերն է մեջբերում AS-ը։

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք է բերել 23-ամյա պորտուգալացուն Մադրիդի «Ատլետիկոյից»: Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ակնկալում է Ֆելիշին պահել վարձակալության ժամկետի ավարտից հետո։