Ջոլեոն Լեսկոտը․ «Նա աշխարհի ամենավառ տաղանդներից մեկն է»

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոլեոն Լեսկոտը կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղի մասին։

«Ջուդը, եթե ոչ, աշխարհի ամենավառ տաղանդներից մեկն է: Նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ես լավատես եմ Եվրո-2024-ի հարցում։ Ֆուտբոլիստներն այնտեղ կգնան ուժեղ ինքնավստահությամբ։ Սա շատ հետաքրքիր ժամանակ է անգլիացի երկրպագուների համար՝ հաշվի առնելով թիմի կազմն ու որակը։

Ջուդը մեծ ազդեցություն է ունեցել «Ռեալի» վրա, և դա անհավանական է բիրմինգհեմցի տղայի համար: Նա տպավորիչ է որպես մարդ, ոչ միայն որպես ֆուտբոլիստ։ Կարելի է նայել նրան, կարող ես հիանալ»,- Լեսկոտի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Այս մրցաշրջանում 20-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։