EURO-2024. Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Սլովակիայի ընտրանուն (VIDEO)

Կայացան Եվրո-2024-ի J խմբում ընտրական փուլի 7-րդ տուրի հանդիպումները։

Պորտուգալիայի հավաքականը ընդունեց Սլովակիայի ընտրանուն և հաղթեց 3-2 հաշվով։ Պորտուգալիայի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ գոլերից մեկը խփելով 11 մետրանոցից, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գոնսալու Ռամուշը։

Սլովակիայի կազմում գոլի հեղինակ դարձան Դավիդ Գանկոն և Ստանիսլավ Լոբոտկան։

Այս հաղթանակի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր։ Մնացած երեք տուրերում երկրորդ տեղի համար կպայքարեն Սլովակիայի, Լյուքսեմբուրգի, Բոսնիա Հերցեգովինայի և Իսլանդիայի հավաքականները։

Խաղի տեսությունն՝