EURO-2024. Կիլիան Մբապպեի դուբլը հաղթանակ է պարգևում Ֆրանսիայի հավաքականին (VIDEO)

Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս հաղթեց Հոլանդիային։

Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։ Ֆրանսիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Կիլիան Մբապպեն։ Հոլանդիայի ընտրանուց միակ գոլը հեղինակեց Կվիլինշի Հարթմանը։

Ֆրանսիացիները վաստակեցին 18 միավոր և ապահովեցին Եվրո-2024-ի ուղեգիրը։ Դիդյե Դեշամի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողից։

Խաղի տեսությունն՝