«Բիրմինգհեմ Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում Ուեյն Ռունիի աշխատավարձը երեք անգամ ավելի կլինի, քան նախորդ մարզչի աշխատավարձը, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ թիմի նախկին մարզիչ Ջոն Յուստեյսը շաբաթական վաստակել է 10387 եվրո, մինչդեռ Ռունիի աշխատավարձը կկազմի 33472 եվրո։ Սա ավելին է, քան անգլիացի մասնագետը վաստակել է իր նախորդ թիմում՝ «Դի Սի Յունայթեդում» (27300 եվրո):
Հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ 37-ամյա Ռունին կարող է գլխավորել «Բիրմինգհեմ Սիթին», որն այժմ Չեմպիոնշիփի վեցերորդ տեղում է։ Մեկ օր առաջ մասնագետը հեռացավ «Դի Սի Յունայթեդից»։