«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը, հայտնում է Sport-ը։ Աղբյուրը չի նշում, թե որ ակումբն է հետաքրքրված 36-ամյա արգենտինացու ծառայություններով։
Նշվում է, որ Մեսսին կարող է վարձավճարով տեղափոխվել նոր ակումբ, քանի որ MLS-ի առաջնությունն ավարտվում է փետրվարի վերջին, և հարձակվողը կունենա գրեթե 5 ամիս արձակուրդ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին «Ինտեր Մայամին» պարտվեց «Ցինցինատիին» և կորցրեց MLS-ի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու իր հնարավորությունները։
Այս մրցաշրջանում Մեսսին ամերիկյան թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։