«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի»՝ Պրեմիեր Լիգայի տիտղոսը նվաճելու հնարավորությունների մասին։
««Լիվերպուլի հետ կապված ինչ-որ բան կա։ Նրանք ականավոր դարպասապահ ունեն, ով, կարծում եմ, կօգնի նրանց շատ ֆուտբոլային հանդիպումներում։ Նրանք ունեն հարձակվողներ, ովքեր կարող են գոլեր խփել, և նրանցից շատերը: Նրանք լավ հարձակման գիծ ունեն։ Եթե դու Դեկլան Ռայսին դնես «Լիվերպուլի» պաշտպանական կիսապաշտպանի դիրքում կամ այնտեղ դնես Ռոդրիին, ապա ես կասեի, որ ակումբն անպայման կհաղթի տիտղոսը։
Բայց մեզ հիմա անհանգստացնում է այն, թե որքան ամուր է նրանց կիսապաշտպանությունը, որքան հզոր է պաշտպանությունը: Չեմ կարծում, որ «Լիվերպուլը» հաջողության կհասնի, բայց նրանք, անկասկած, այս պայքարում են մարզչի շնորհիվ: Նրանց մարզիչն ուղղակի աչքի է ընկնում, նա լավագույններից է։ Բայց ինձ թվում է, որ ի վերջո «Արսենալն» ու «Սիթին» կրկին կպայքարեն տիտղոսի համար»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
«Լիվերպուլը» 2015 թվականից գլխավորում է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը։