«Թոթենհեմը» հայտարարել է դանիացի Յոհան Լանգեին ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։
Հաղորդվում է, որ Լանգեն աշխատանքը կսկսի 2023 թվականի նոյեմբերի 1-ից։ Նա պատասխանատու կլինի ակումբային համակարգում կադրերի ընտրության, վերլուծության և տաղանդների բացահայտման համար:
Հիշեցնենք, որ «Թոթենհեմի» նախկին տեխնիկական տնօրեն Ֆաբիո Պարատիչին ապրիլին հեռացավ ակումբից ՖԻՖԱ-ի պատժամիջոցների պատճառով։