Ալեխանդրո Բալդեն անդրադարձել է իր գլխավոր նպատակին

«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեն խոսել է ֆուտբոլում իր գլխավոր նպատակի մասին։

«Իմ գլխավոր երազանքը «Բարսելոնայի» հետ նվաճել Չեմպիոնների Լիգան»,- Բալդեի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։

Հիշեցնենք, որ Ալեխանդրո Բալդեն այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած տասը խաղում մեկ գոլային փոխանցում է կատարել բոլոր մրցաշարերում։