Ժոաու Պալինյան կարող է տեղափոխվել եվրոպական գրանդ

«Բավարիան» հույս ունի հունվարին ձեռք բերել «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյաին, չնայած նա նոր պայմանագիր է ստորագրել անգլիական թիմի հետ մինչև 2028 թվականը։

Ինչպես հաղորդում է Goal-ը՝ 28-ամյա ֆուտբոլիստի նոր գործարքը չի ներառում գնման կետ։ «Բավարիան» ամռանը պատրաստ էր մոտ 67 միլիոն եվրո առաջարկել պորտուգալացու համար, սակայն պայմանագրի երկարաձգման պատճառով, հավանաբար, ստիպված կլինի ավելին վճարել։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 8 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։