Բելգիայի ֆուտբոլի ասոցիացիան Էդեն Ազարին անվանել է բելգիական ֆուտբոլի լեգենդ

Բելգիայի Արքայական ֆուտբոլային ասոցիացիայի սպորտային տնօրեն Ֆրանկ Վերկաուտերենը SE-ի մեկնաբանությունում պատասխանել է Բելգիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» և «Չելսիի» նախկին հարձակվող Էդեն Ազարի՝ կարիերան ավարտելու որոշման մասին լուրերին։

«Ազարը, անկասկած, հիանալի խաղացող էր: Վերջին մրցաշրջաններում բազմաթիվ խնդիրներ են եղել, այդ թվում՝ վնասվածքների պատճառով։

Այնուամենայնիվ, նա հիանալի կարիերա ունեցավ։ Այս մակարդակի խաղացողներից ակնկալիքները միշտ շատ մեծ են, ուստի ամենևին էլ հեշտ չէ: Ազարը բելգիական ֆուտբոլի լեգենդ է»։ – Ս.Է.-ին ասել է Վերկաուտերենը։

Բելգիայի հավաքականի կազմում Ազարը դարձավ 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրած 126 խաղում դարձել է 33 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։