Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ռիգա

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ռիգա, որտեղ կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Լատվիա – Հայաստան հանդիպումը:

Հավաքականը կհանգրվանի Ռիգայի Radisson Blu Elizabete հյուրանոցում, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի կազմում Լատվիա են մեկնել 23 ֆուտբոլիստներ:

Հիշեցնենք, որ Լատվիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով ժամը` 20:00-ին: