Լատվիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը

Հաստատվել է Լատվիա – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը, մրցավարի օգնականներ՝ Յուրե Պրապրոտնիկը և Գրեգա Կորտեժը: Չորորդ պաշտոնյան կլինի Մարտին Մատոշան:

VAR-ի մրցավար է նշանակվել Նեյց Կայտազոցիչը, VAR-ի մրցավարի օգնական՝ Ալեն Բորոշակը:

Հիշեցնենք, որ Լատվիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին։