Կրիշտիանու Ռոնալդուի ապագայից նոր տեղեկություն կա

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը սաուդյան ակումբի հետ մինչև 2027 թվականը, հայտնում է լրագրող Ալի Ալ-Հարբին։

Աղբյուրի տեղեկություններով՝ 38-ամյա պորտուգալացին ցանկանում է խաղալ 2026 թվականի աշխարհի առաջնությունում, որից հետո ծրագրում է ավարտել ֆուտբոլային կարիերան։ Ռոնալդուն պատրաստ է այս ամբողջ ժամանակահատվածը խաղալ «Ալ-Նասրում»:

Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Սաուդյան Արաբիայի առաջնություն է տեղափոխվել 2023 թվականի սկզբին։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։