«Վիլյառեալի» պաշտպան Խուան Ֆոյտը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։
Թուրինյան ակումբը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձ կատարել։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։