Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը՝ Լիտվայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 10-13-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Հայկ Խաչատրյան – ԲԿՄԱ
Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ
Դավիթ Սուքիասյան – «Վոլդերս» (Ավստրիա)

Պաշտպաններ
Արթուր Թալասյան – «Ուրարտու»
Գագիկ Ակուլյան – «Շիրակ»
Մհեր Թառլոյան – ԲԿՄԱ
Կոնանե Ասլանյան – «Գրենոբլ» (Ֆրանսիա)
Ստեփան Գիգոլյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ
Վաչե Հակոբյան – ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Վարդան Թովմասյան – ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Լևոն Բաշոյան – «Ուրարտու»
Գառնիկ Մինասյան – «Ուրարտու»
Սուրեն Ծառուկյան – «Շիրակ»
Նարեկ Ջանոյան – «Շիրակ»
Միշել Այվազյան – «Արարատ-Արմենիա»
Վյաչեսլավ Աֆյան – «Փյունիկ»
Էնդրյու Դարաքչյան – Օքլենդի համալսարան (ԱՄՆ)

Հարձակվողներ
Էդիկ Վարդանյան – ԲԿՄԱ
Արիս Կարապետյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Երվանդ Սուքիասյան – «Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա)

Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 13-ին կմեկնի Լիտվա, որտեղ հոկտեմբերի 15-ին և 17-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի Մ-19 ընտրանու հետ: