Ուիլյամ Սալիբան պատրաստ կլինի «Չելսիի» դեմ խաղին

«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան պատրաստ կլինի «Չելսիի» դեմ խաղին։ Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» դեմ ամբողջ խաղն անցկացրել է (1-0), սակայն չի մասնակցի Ֆրանսիայի հավաքականի առաջիկա հանդիպումներին։ Կենտրոնական պաշտպանն արդեն դուրս է մնացել հայտացուցակից, քանի որ «Սիթիի» դեմ նա կարողացավ խաղալ միայն ցավազրկողի ներարկման շնորհիվ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Սայմոն Քոլինգսին՝ Սալիբան վստահ է, որ հոկտեմբերի 21-ին կկարողանա խաղալ «Չելսիի» դեմ։

Նշենք, որ Ուիլյամ Սալիբան այս մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։