«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական չի կարողանա մասնակցել Անգլիայի հանդիպումներին, հայտնում է BBC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան 22-ամյա անգլիացուն դուրս է բերել հայտացուցակից՝ ազդրի վնասվածքի պատճառով։ Անգլիայի հավաքականը կխաղա Ավստրալիայի և Իտալիայի հետ:
Հոկտեմբերի 3-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Լենսի» դեմ խաղում Սական մկանային վնասվածքի պատճառով փոխարինվեց հանդիպման 34-րդ րոպեին։