«Ռեալը» հետևում է Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Նևեշին ձեռք բերելու հնարավորությունը։

19-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում պարբերաբար հայտնվում է խաղադաշտում։ Ըստ ինսայդեր Էկրեմ Կոնուրի՝ Մադրիդի «Ռեալը» ուշադիր հետևում է հենակետային կիսապաշտպանի զարգացմանը։

Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 20 միլիոն եվրո: Ժոաո Նևեշն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Բենֆիկայի» 11 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում երիտասարդ կիսապաշտպանը խաղացել է վեց անգամ՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։