Ա Սերիայի թոփ ակումբներից մեկը ձմռանը կփորձի գնել Ջեյդոն Սանչոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն դարձել է «Յուվենտուսի» թիրախը։

23-ամյա ֆուտբոլիստը դեռ կրում է պատիժը՝ նա հեռացվել է թիմից գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով։

Դեռ հայտնի չէ՝ անգլիացին հետագայում կխաղա՞ «կարմիր սատանաների» կազմում։ Ինչպես հայտնում է The Sun-ը, Սանչոյին հավակնորդների ցուցակը համալրել է «Յուվենտուսը»։ Թուրինյան ակումբը ցանկանում է հունվարին վարձակալել ֆուտբոլիստին, սակայն հույս ունի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կշարունակի վճարել Ջեյդոնի աշխատավարձի կեսը։

Գործարքը կարող է ներառել նաև գնման տարբերակ: Transfermarkt պորտալի տվյալներով՝ Սանչոյի արժեքը կազմում է 45 մլն եվրո։