Սքոթ ՄաքԹոմինեյը յուրօրինակ նվաճման է հասել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքԹոմինեյը յուրօրինակ նվաճման է հասել։

Շոտլանդացի ֆուտբոլիստի թիմը 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Բրենթֆորդի» նկատմամբ՝ երկրորդ խաղակեսի վերջում դառնալով դուբլի հեղինակ։

Կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 87-րդ րոպեին, իսկ 93-րդ և 97-ին խոցել մրցակիցների դարպասը։ Ըստ Opta-ի՝ ՄաքԹոմինեյը դարձել է առաջին ֆուտբոլիստը 2022 թվականի հունվարից ի վեր, ով 90-րդ րոպեից հետո երկու գոլ է խփել Պրեմիեր Լիգայի խաղում։

Վերջին մարդը, ով հասել է այս ցուցանիշին, Սթիվեն Բերգվեյնն էր, ով այդ ժամանակ խաղում էր «Թոթենհեմում». հոլանդացու դուբլը օգնեց «Թոթենհեմին» հաղթել «Լեսթերին»: