Կառլո Անչելոտտի․ «Այն, թե ինչպես է Բելինգհեմը սկսել մրցաշրջանը, զարմանալի է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Լա Լիգայի 9-րդ տուրում «Օսասունայի» դեմ խաղում իր թիմի տարած հաղթանակի մասին (4:0)։

«Այն, թե ինչպես է Բելինգհեմը սկսել մրցաշրջանը, զարմանալի էր: Այս մակարդակը գոլերի առումով ոչ ոք չէր սպասում։

Մենք լավ խաղացինք հանդիպումը և վերահսկում էինք դրա ընթացքը։ Մեր առաջին գոլը որոշիչ գործոնն էր, որը թույլ տվեց լիովին վերահսկել խաղը։ Երկրորդ խաղակեսում ավելի շատ ազատ տարածություն ստանալով՝ վերջակետ դրեցինք հանդիպմանը։

«Ռեալը» լավ ֆուտբոլ է ցուցադրում։ «Ռեալը» միշտ լավ ֆուտբոլ է ցուցադրում, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է նշանակում լավ ֆուտբոլ։ Այսօր մենք լավ էինք և՛ գնդակով, և՛ առանց գնդակի: Չուամենին փայլեց որպես կենտրոնական պաշտպան՝ նոր փորձ նրա համար:

Մենք զգալիորեն բարելավվեցինք դերբիում «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո (1:3): Քննադատությունն օգնեց մեզ, ուստի շնորհակալություն դրա համար»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։