Ջուդ Բելինգհեմը այս ցուցանիշով շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դուբլի հեղինակ է դարձել «Օսասունայի» հետ Լա լիգայի 9-րդ տուրի խաղում (4:0)։

Այսպիսով, անգլիացուն հաջողվել է «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրած 10 մեկնարկային խաղում 10 գոլ խփել։ 20-ամյա անգլիացին այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է տասը գոլի և երեք գոլային փոխանցման՝ բոլոր մրցաշարերում: Սա ավելին է, քան Կրիշտիանու Ռոնալդուն ունեցել է «Լոս Բլանկոսի» մեկնարկային 10 խաղում՝ 10+1։

Այսպիսով, անգլիացին գերազանցեց պորտուգալացու ցուցանիշները մրցաշրջանի այս հատվածում։

Հիշեցնենք, որ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ 103 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։