Դանի Օլմոն հայտնվել է իտալական թոփ ակումբի ուշադրության կենտրոնում

Իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն, ով գերմանական «ՌԲ Լայպցիգի» ֆոգտբոլիստ է, հայտնվել է իտալական թոփ ակումբի հետաքրքրությունների ոլորտում։

Todofichajes-ի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է պայմանագիր կնքել 25-ամյա կատարողի հետ։ «Ծեր սինյորան» ամառային տրանսֆերային պատուհանի թիրախում նշել է Օլմոյին:

Դանին պայմանագիր ունի «Լայպցիգի» հետ մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։