Հայտնի է, թե երբ կվերականգնվի Էդեր Միլիտաոն

Մրցաշրջանի սկզբում Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն ծնկի լուրջ վնասվածք ստացավ և վիրահատության ենթարկվեց։

Ըստ Relevo-ի՝ բրազիլացին մինչև մարտ վերականգնվելու հնարավորություն ունի, այսինքն՝ նա հնարավորություն ունի խաղալ «Լոս Բլանկոսի» կազմում Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (իհարկե, եթե մադրիդցիները դուրս գան փլեյ-օֆֆ):

Էդեր Միլիտաոն Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Այս ընթացքում բրազիլացին անցկացրել է 143 պաշտոնական հանդիպում, որոնցում գործընկերների կազմում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մեկնարկային երկու տուրերում վաստակել է վեց միավոր՝ հաղթելով «Ունիոն Բեռլինին» (1:0) և «Նապոլիին» (3:2):