Հայտնի է, թե ինչ մականուն ունի Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում»

Հայտնի է դարձել, թե ինչ մականուն է ստացել թիմի հարձակվող Էրլինգ Հալանդը «Մանչեսթեր Սիթիում»։

Ըստ բրիտանական The Sun տաբլոիդի՝ թիմակիցները սկանդինավցի ռմբարկուին տվել են «Դեյմոն» մականունը՝ «Վիշապի տան» Դեյմոն Թարգարիենի հետ նրա նմանության պատճառով։

«Սիթիի» որոշ ֆուտբոլիստներ «Վիշապի տան» մեծ երկրպագուներ են: Նրանք նկատել են, որ Հոլանդը շատ նման է Դեյմոնին։ Էրլինգը հավանել է մականունը։

Նա նույնքան անկանխատեսելի է, որքան Դեյմոնը»,- նշում է աղբյուրը։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Հոլանդն անցկացրել է յոթ հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի հեղինակ։