Կիլիան Ազար. «Եղբայրս վայելում է կյանքը»

«Սերկլ Բրյուգեի» ֆուտբոլիստ Կիլիան Ազարը կիսվել է իր եղբոր՝ «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էդեն Ազարի կարիերայի մասին, ով այս տարվա հուլիսից ազատ գործակալի կարգավիճակում է։

Ըստ Կիլիան Ազարի՝ այժմ 32-ամյա ֆուտբոլիստը պարզապես վայելում է կյանքը և դեռ չի նախատեսում պայմանագիր կնքել որևէ ակումբի հետ։

«Ես չգիտեմ, թե արդյոք նրա կարիերան ավարտված է: Եթե ​​վերջնական որոշում կայացնի, ինքը կխոսի այդ մասին։

Մենք անընդհատ շփվում ենք նրա հետ, և ես գիտեմ, թե ինչ է անում եղբայրս ամեն օր. նա պարզապես վայելում է կյանքը»,- Կիլիան Ազարի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։