Ալեքս Բաենան «Բարսելոնայի» թիրախում է

22-ամյա կիսապաշտպան Ալեքս Բաենան, ով հանդես է գալիս «Վիլյառեալում», կարող է տեղափոխվել Լա լիգայի մեկ այլ ակումբ։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ֆուտբոլիստին իր շարքերը բերել։

«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հաստատել է Բաենայի հնարավոր տրանսֆերը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է ութ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։