Էդգար Սևիկյանը հերթական գոլն է խփում «Պարի Նիժնի Նովգորոդի» կազմում

Հայաստտանի ազգային հավաքականի հրավերն ընդունած 22-ամյա Էդգար Սևիկյանը ռուսական Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում գոլի հեղինակ է դառնում «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում։

Հանդիպման 13-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը բացեց խաղի հաշիվը (1:0):

Հայ ֆուտբոլիստի համար այս գոլը 5-րդն էր այս մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ Սևիկյանը ընդունել է Հայաստանի հավաքականի հրավերն ու Լատվիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի և Մակեդոնիայի դեմ ընկերական հանդիպումներում ընդգրկված է մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հայտացուցակում։

Էդգար Սևիկյանի գոլը «Կռիլյա Սովետովին»՝ ստորև։