Չավին բացատրել է, թե ինչու է դեղին քարտ ստացել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Չեմպիոնների Լիգայում «Պորտուին» (1:0) հաղթելուց հետո բացատրել է, թե ինչու է դեղին քարտ ստացել։

«Ինչ վերաբերում է ինձ և իմ դեղին քարտին, ապա ես այսպես եմ ապրում հանդիպումները, զայրանում եմ, բողոքում։ Այդպես է եղել իմ ողջ կարիերայի ընթացքում, և հիմա դժվար է փոխել»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» H խմբում գլխավորում է մրցաշարային աղյուսակը։