Ռաֆայել Լեաու․ «Մենք չենք կարող գոհ լինել արդյունքից»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ ոչ-ոքին։

«Մենք չենք կարող գոհ լինել արդյունքից։ Առաջին խաղում նույնպես վերահսկում էինք իրավիճակը խաղադաշտում, պահեր ստեղծեցինք, բայց գոլ չխփեցինք։

Մենք այնքան էլ լավ չսկսեցինք, բայց հետո հնարավորություններ ստեղծեցինք և պետք է վերցնեինք երեք միավորը: Չեմպիոնների Լիգայում ռիսկի ես դիմում, եթե գոլ չխփես: Բարեբախտաբար, նրանք նույնպես գոլ չխփեցին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։