ՈւԵՖԱ-ն ընտրել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն գոլի կոչման հավակնորդներին

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների Լիգայի երկրորդ շաբաթվա լավագույն գոլի մրցանակի չորս հավակնորդներին։

Հավակնորդների ցանկում են՝ Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ), Ֆաբիան Շեր (Նյուքասլ), Խուլիան Ալվարես (Մանչեսթեր Սիթի) և Բրումայի (Յունիոն) գոլերը։

Բելինգհեմը գոլի հեղինակ է դարձել «Նապոլիի» դեմ խաղում (3:2), Շերը՝ ՊՍԺ-ի (4:1), Ալվարեսը՝ «Լայպցիգի» (3:1), իսկ Բրուման՝ «Բրագայի» (2:3):