Ուիլյամ Գալլասը Միխայիլ Մուդրիկին համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ուիլյամ Գալլասը կիսվել է Լոնդոնի «Չելսիում» հանդես եկող ուկրաինացի վինգեր Միխայիլ Մուդրիկի մասին իր կարծիքով։

«Մուդրիկն ինձ շատ է հիշեցնում երիտասարդ Ռոնալդուին։ Երբ Կրիշտիանուն տեղափոխվեց Պրեմիեր Լիգա, նա բոլորին ցույց տվեց իր տեխնիկան և արագությունը: Միխայիլը պորտուգալացու նման հատկանիշներ ունի։ Երբ նա հավաքի այդ ամենը, նրան դժվար կլինի կանգնեցնել։ Արագությամբ նա ոչնչով չի զիջում Ռոնալդուին և Մբապպեին»,- Գալլասի խոսքերն է փոխանցում Gambling Zone-ը։