Ալֆոնսո Դեյվիսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Մադրիդի «Ռեալը» համարվում է Դեյվիսի գլխավոր հավակնորդը, սակայն իսպանական ակումբը պետք է մրցի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչների հետ։

Ըստ 90min-ի՝ իրավիճակին ուշադիր հետևում են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», որոնք 22-ամյա ֆուտբոլիստին ներառել են տրանսֆերային պոտենցիալ թիրախների ցանկում։

Կանադացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024/25 մրցաշրջանի ավարտին, իսկ ֆուտբոլիստի գործակալն արդեն հասկացրել է, որ Դեյվիսը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 70 մլն եվրո։