Ֆեդերիկո Կիեզա․ «Ես հավատում եմ, որ Իտալիան կարող է կրկին հաղթել Եվրոպայի առաջնությունում»

Իտալիայի հավաքականի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարծում է, որ իր թիմն ի վիճակի է պաշտպանել Եվրոպայի գործող չեմպիոնի տիտղոսը։

«Ես հավատում եմ, որ Իտալիան կարող է կրկին հաղթել Եվրոպայի առաջնությունում։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր գործիքները։ Թիմը որակ ունի, և մենք վերջերս ձեռք բերեցինք նոր, շատ լավ մարզիչ՝ Լուչիանո Սպալետտիին։ Նա ցույց տվեց, թե ինչի է ընդունակ նախորդ մրցաշրջանում, ինչպես նաև իր կարիերայի նախորդ տարիներին»,- ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Tuttosport-ը։

Հիշեցնենք, որ առաջնությունը կմեկնարկի 2024 թվականի ամռանը։