Էդին Թերզիչ․ «Հաջորդ խաղերը եզրափակիչ են»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը Չեմպիոնների Լիգայում «Միլանի» հետ ոչ-ոքիից հետո (0:0) կիսվել է իր մեկնաբանությամբ։

«Ես գոհ եմ մեր ելույթից, մենք լավ գործեցինք: Մենք լավ էինք պրեսինգ անում, բայց ի վերջո ավարտելու սրությունը մեզ պակասեց։

Գտնվում ենք աղյուսակի վերջին հորիզոնականում, բայց առաջատարներից մեզ բաժանում է ընդամենը երեք միավոր։ «Նյուքասլն» այսօր հաղթեց ՊՍԺ-ին։ Ոմանց համար սա անակնկալ է, իսկ մեզ համար՝ հաստատ։ Խումբը բարդ է, բայց մենք հաճույք ենք ստանում մարտահրավերից: Հաջորդ խաղերը եզրափակիչ են»,- Թերզիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։