Լերոյ Սանեն՝ «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում

«Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեն կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»: Անձամբ՝ Սանեն դեռ չի քննարկել իր ապագայի հարցը մյունխենյան ակումբի ներկայացուցիչների հետ։

Սանեն «Բավարիա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2020 թվականի հուլիսին: Տրանսֆերային գումարը կազմել է 49 միլիոն եվրո:

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 65 միլիոն եվրո։