Լուիս Էնրիկե․ «Մենք արժանի չենք այս արդյունքին»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների Լիգայում «Նյուքասլից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (1:4) պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ինչու՞ նման համակարգ. Ես մարզիչ եմ, այդպես որոշեցի: Շատ ձեռնտու արդյունք մրցակցի համար։ Մենք արժանի չենք այս արդյունքին։ Մենք շատ լավ պահեր ունեցանք։ Երբ մրցակիցը կոմպակտ է խաղում, պետք է փորձենք ավելի լավ օգտագործել նրանց։

Մեզ համար վատ արդյունք, բայց մենք պետք է շարունակենք մեր ճանապարհը։ Արդյո՞ք սա նշանակալի պարտություն է։ չգիտեմ։ Մեր նպատակը փլեյ-օֆֆ դուրս գալն է։ Բարդ խումբ, մենք դա գիտենք, բայց դեռ երկրորդն ենք։ Վերջին հանդիպումները բարդ են լինելու։ Պետք է ավելի լավ կառավարենք խաղը», –  Էնրիկեի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։