Ռուդի Գարսիա. «Մենք լավ խաղացինք, բայց հիասթափված էինք արդյունքից»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (2:3) կիսվել է իր մեկնաբանությամբ.

«Մենք լավ խաղացինք, բայց հիասթափված էինք արդյունքից: Այդպիսին է ֆուտբոլը՝ պետք է գոլեր խփել:

Մենք պետք է աճենք, պետք է որոշակի պահերին ավելի ամուր խաղանք, ավելի շատ տիրենք գնդակին և ավելի ագրեսիվ գործենք»,- Գարսիային է մեջբերում ՈւԵՖԱ-ն։