Մաուրիցիո Սարի․ «Ես կդադարեմ մարզել, եթե օրացույցի հետ կապված իրավիճակը չփոխվի»

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դժգոհ է իր թիմի գերծանրաբեռնված օրացույցից։

«Ես կդադարեմ մարզել, եթե օրացույցի հետ կապված իրավիճակը չփոխվի. ես չեմ սիրում այս տեսակի ֆուտբոլը։ Առավոտյան երբ արթնանում եմ, չեմ էլ նայում, թե ում հետ ենք հաջորդ հանդիպումը խաղալու։ Խաղերը շատ հաճախ են անցկացվում, անհրաժեշտ է անընդհատ ռոտացիա կատարել կազմը»,- Սարրիի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլայի կայքը՝ հղում անելով Sky Sport Italia-ին։

Սեպտեմբերի 30-ին կայացավ Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրի «Միլան» – «Լացիո» հանդիպումը։ «Միլանը» հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ «Լացիոն» յոթ միավոր ունի և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: